«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հերթը մեզ էլ կհասնի ու հենց՝ մեր թազի-թուլաների ձեռքով

Հերթը մեզ էլ կհասնի ու հենց՝ մեր թազի-թուլաների ձեռքով
02.08.2023 | 08:48

Մեն-մի Արցախ՝ ու այսքան տարբեր ու տարաբևեռ շահարկումներ:

Հիմա էլ, կարծես, տանում է նրան, որ Արցախյան հերոսամարտը պաշտոնապես ճանաչվի որպես բանդիտական շարժում, որը այլ պետության տարածքում պատերազմական հանցագործություններ է հրահրել ու տարածքներ զավթել:

Բնականոն շարունակությամբ՝ պատասխանատվության կենթարկվեն շարժման կազմակերպիչներն ու հրամանատարները. այսպիսի հոտ է փչում:

ՈՒ եթե այսպես գնա՝ հերթը կհասնի նաև շարքային կռվողներին, Արցախյան պատերազմի մասնակից լրագրողներիս, ու հենց՝ մեր ներսի թազի-թուլաների ձեռքով:

Ի դեպ, պատերազմի մասնակցի էդ կարմիր տոմսը թաքուն պահենք:

2018-ին եմ դեռ զգացել դրա վտանգավորության աստիճանը, երբ ՊՆ-ի անցակետում առաջին անգամ ցույց էի տվել, որ թույլատրեն անցնեմ:

Վերցրին, տակ ու գլուխ նայեցին, մի կողմ նետեցին՝ այսպիսի բաները էլ չեն անցնում, ուզում ես՝ մարտական խաչ էլ բեր, բանակը նորովի, նոր օրենքներ ունի, Տոնոյանը վերացրել է տեսակցությունները զինծառայողների ու քաղծառայողների հետ:

Զարմացած հարցրի՝ բա էլ ինչո՞վ է զբաղված, եթե բանակի խնդիրները չեն հուզում իրեն. պասլած անելո՞վ...

Պատկերցրի՞ք Արթին ապոր վիճակը… Տոմսը, Հայաստանում երեք լրագրող ունեն, բերեցի ու մի այնպիսի պատածակ գցեցի, որ սատանան էլ չի գտնի, հինգ տարի է:

Դրանից հետո տասնյակ անգամ բժշկի եմ այցելել՝ քովիդի ու դրա հետևանքների համար, ոչ մի անգամ չեմ ապավինել տոմսի արտոնություններին:

Հանկարծ ու դնեին, սպանեին…

Այս մարդիկ անցած երեսուն տարին ջնջել են, անունն էլ չեն ուզում լսել, տոնական ոչ մի տարելից չի նշվում, դրա փոխարեն, անցած տարի նշում էին երեսնամյա 1-ին ստորաբաժանման մեկամյակը:

Անցյալն ուրացողը ոչ ներկա կունենա, ոչ ապագա. մենք այդ փորձն ունեինք 91-ին, երբ քարուքանդ արեցինք, հողին հավասարեցրինք կառուցված երկիրն ու նրա երախտավորների գործը հուդայաբար ուրացանք:

Ահա, պատիժն էլ ստանում ենք ու դեռ շատ ենք ստանալու, քանի դեռ անցյալ ու վաստակ ուրացող հուդաներ կան մեր մեջ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ